Հունիսի 17-ին Գյումրիում ծնվել է 2016 թվականի ապրիլի 2-ին Ջեբրայիլի մարտերում հերոսի մահով ընկած փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի`Մառոզ Ալիկի եղբորորդին` Ալեքսան Առաքելյանը: Ծնողների ցանկությամբ իրենց առաջնեկը կրելու է հերոս հորեղբոր անունը:
«Մենք իրավունք չունեինք ուրիշ անուն դնելու այս փոքրիկին: Ծնվեց փոքրիկ Ալիկը: Անվան ընտրությունը մեր ընտանիքի անդամների ցանկությունն էր: Այս անունը շատ թանկ անուն է բոլորիս համար: Քառօրյա պատերազմում ունենալով նահատակված հերոս Ալիկ, իրավունք չունեինք այդ անունը չպահպանել: Հիմա ցանկություններս այն է, որ այս պուճուրիկը մեծանա, եւ իր անունին արժանի մարդ դառնա, ինչպիսին եղել է հերոս Ալիկ Առաքելյանը»,- ասաց փոխգնդապետի հայրը` Գեւորգ Առաքելյանը:
Նարեկ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում