Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արվող գործի եւ պարապ խոսքերի տարբերությունը (ֆոտոշարք)

Հուլիս 01,2017 10:22

Երեկ Իջեւանում բացվեց լողի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցը, որը ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ կառուցվել է դեռ 90-ականների սկզբից անգործության մատնված լինելու պատճառով կիսաավերակի վերածված թիվ 1 ավագ դպրոցի բազայի վրա:

Ժամանակակից պահանջներին համապատասխանող տարածաշրջանի միակ այս համալիրն ունի 25 մետրանոց լողավազան, հյուրասենյակներ, ճաշարան, վարժասարքերի բացօթյա տարածք, ցնցուղարան-լոգարաններ, սանհանգույցներ եւ անհրաժեշտ այլ օժանդակ հարմարություններ:

Լողավազանը ամսվա մեջ չորս անգամ տրամադրվելու է ավագ դպրոցի աշակերտներին՝ ֆիզկուլտուրայի դասաժամերը լողին նվիրելու նպատակով: Բացի դա, այստեղ անվճար հիմունքներով կմարզվեն երկկողմանի ծնողազուրկ, Արցախյան ու ապրիլյան պատերազմներում զոհվածների եւ հաշմանդամություն ստացածների երեխաները: Համալիրը կարող է նաեւ ուսումնամարզական հավաքների բազա լինել տարբեր մարզաձեւերի հավաքականների ու թիմերի համար, կծառայի իջեւանցիներին ու հարակից գյուղերի բնակիչներին:

Բացման արարողությանը ներկա էր նաեւ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, որը լրագրողներին ասաց. «Ձեռնարկվող ամեն մի գործ իր նշանակությունն ու ակնկալվող արդյունքը պետք է տա: Մենք պատրաստվում ենք հանրապետության տարբեր վայրերում նմանատիպ մարզական համալիրներ կառուցել, որպեսզի մանուկները, երիտասարդությունը զբաղմունք ունենան, մարզվեն: Կասկած չունեմ, որ նրանց մեջ ի հայտ կգան այնպիսիք, որոնք հետագայում կհամալրեն մեր ազգային հավաքականները: Մեր ծրագրերից են՝ մինչեւ տարեվերջ Սպիտակում, Վանաձորում «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով նոր մարզադպրոցներ հիմնանորոգել, մարզահամալիրներ ստեղծել, որպեսզի երիտասարդները մարզվեն: Իսկ մարզերում քիչ չեն բնածին օժտվածություն ունեցողները: Մենք նրանց համար իրենց ներուժը բացահայտելու պայմաններ եւ հնարավորություն ենք ստեղծում, որպեսզի ապագայում չեմպիոններ դառնան, միջազգային մրցասպարեզներում մեր օրհներգը հնչեցնեն, բարձր պահեն ազգի պատիվը: Մենք սա միշտ արել ու անելու ենք: Եվ որքան անում ենք, արդյունքներն այնքան շատանում են: Հայ ազգը տաղանդավոր է եւ դա ապացուցում է միջազգային մրցումներում:

Այսօր այս երեխաների աչքերում ժպիտ կա, ինչը քո արած գործի արդյունքն է: Ուրեմն լավ բան ես արել ու պիտի շարունակես գործ անել, այլ ոչ թե դատարկ խոսել: Ժողովուրդը լավ է հասկանում արված գործի ու պարապ խոսքերի տարբերությունը: Բայց կան մարդիկ, որոնք փոխանակ օրինակ վերցնեն, չարախոսում ու բամբասում են: Ես շնորհակալ եմ մեր ժողովրդից, երիտասարդությունից, որոնք ամեն ինչ լավ տեսնում ու գնահատում են»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31