Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Չորս մեդալ՝ Լեռնային մրցավազքի Կովկասի գավաթի խաղարկությունում

Հուլիս 01,2017 14:00

Վրաստանի Սիղնախի քաղաքում անցկացվել է լեռնային մրցավազքի Կովկասի գավաթի խաղարկության 1-ին փուլը, որին մասնակցելու հայտ ներկայացրել էր շուրջ 40 մարզիկ: Հայաստանի Ավտոմոբիլային Ֆեդերացիայի թիմը մրցաշարին հայտավորել էր վեց մարզիկի, որոնցից չորսը մեդալ նվաճեց:

Անդրանիկ Հարությունյանը A1600 դասում գրավեց առաջին տեղը, Կարեն Գրիգորյանը՝ երրորդ: Լյուդվիգ Երմազյանը հաղթող ճանաչվեց

E2- SH դասում, իսկ Հրաչ Աբրահամյանը բավարարվեց երկրորդ տեղով:

«Այսօր ՀԱՖ-ում գրանցված է մարզական արտոնագիր ունեցող15 մարզիկ: Այդպիսի վկայական ունեցողներ կան նաեւ ՌԴ-ում եւ Գերմանիայում, որոնք մրցուղի են մտնում հայկական դրոշի ներքո: Արտոնագրված մարզիկները մի քանի տարի է, ինչ ակտիվորեն մասնակցում են տարբեր մրցաշարերի: Մենք պատրաստ էինք մինչեւ ութ մարզիկ տանել Վրաստան, սակայն միայն վեցի ավտոմեքենաներն էին համապատասխանում մրցաշարի պահանջներին: Ավտոմեքենաների տեխնիկական պահանջները կանոնակարգվում են Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիայի կանոնակարգով, որը 400 էջանոց փաստաթուղթ է, որտեղ ներկայացված են բոլոր պահանջները», – ասում է ՀԱՖ նախագահ Գագիկ Աղաջանյանը եւ պատմում, որ մրցաշարից մեկ օր առաջ Վրաստանում մասնագիտացված հանձնաժողովը մեր վեց ավտոմեքենաների տեխնիկական վիճակը ստուգելիս պարզել է՝ Հայաստանի կողմից ներկայացված անձնակազմի վեց մեքենաներից միայն երեքն են համապատասխանում անհրաժեշտ պահանջներին:

«Մենք մրցաշարի կազմակերպիչների հետ պայմանավորվեցինք՝ որ մեկ գիշերվա ընթացքում կվերացնենք բոլոր թերությունները, ու մեքենաներն առավոտյան տեխնիկական բոլոր ստանդարտներին համապատասխան՝ դուրս կգան մրցուղի: Մեկ գիշերվա ընթացքում անհրաժեշտ պահեստամասերը Երեւանից Վրաստան տեղափոխեցինք ու առավոտյան բոլոր վեց մեքենաներն էլ համապատասխանում էին բոլոր տեխնիկական ստանդարտներին: Եվ հենց գիշերը կարգի բերված մեքենայով՝ «Honda Civic»-ով, Անդրանիկ Հարությունյանը գրավեց առաջին հորիզոնականը», – ասաց ՀԱՖ նախագահը:
Մրցաշարին մասնակցել էր 40 մարզիկ, կար ընդամենը 9 մրցանակային տեղ եւ դրանցից չորսը նվաճեցին հենց մեր մարզիկները այն պարագայում, երբ մենք մրցաշարին ներկայացել էինք ընդամենը վեց մարզիկով:

Գագիկ Աղաջանյանը նշեց նաեւ, որ ՀԱՖ-ը շատ գոհ է մրցաշարի արդյունքներից եւ ակնկալում է, որ Լեռնային մրցավազքի Կովկասի գավաթի խաղարկության մյուս մրցափուլերում եւս հայ մարզիկները հաջող հանդես կգան ու Հայաստանը կունենա Լեռնային մրցավազքի Կովկասի գավաթակիր:

Լեռնային մրցավազքի Կովկասի գավաթի խաղարկությունն անցկացվում է չորս մրցափուլով: Առաջին փուլն անցկացվել է Վրաստանում, երկրորդ փուլը կկայանա հուլիսի 9-ին Հայաստանում՝ Արագածոտնի մարզում, երրորդ փուլը կանցկացվի Վրաստանում, ամփոփիչ մրցափուլը նույնպես կանցկացվի Հայաստանում:

 

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

30.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31