Աղցանը բարերար ազդեցություն է թողնում նաեւ որովայնային ցավերի, երակային խցանումների դեպքում
Բազկաճավով աղցանը, որը ունի «Բուլանուխի» անվանումը, օգտագործել են սրտանոթային հիվանդությունների արդյունավետ բուժման համար: Բացի այդ, այս աղցանը բարերար ազդեցություն է թողնում որովայնային ցավերի, ինչպես նաեւ երակային խցանումների դեպքում: Բնական է, որ բացառվում է սխտորի օգտագործումը:
Աղցանը պատրաստելու համար անհրաժեշտ մթերքներն են. բազկաճավ` 500 գրամ, գլուխ սոխ` 150 գրամ, գազար` 40 գրամ, նեխուրի ճավ` 100 գրամ, մաղադանոսի արմատ` 20 գրամ, հիլ` 5 գրամ, խաշած ոսպ` 70 գրամ, աղ, պղպեղ, ձեթ` 120 գրամ:
Պատրաստման եղանակը: Բազկաճավը, նեխուրն ու մաղադանոսի արմատը մաքրել, կտրատել 2 սանտիմետր երկարությամբ, խաշել փոքր քանակությամբ՝ 1,5 լիտր ջրի մեջ: Պատրաստել սոխառած՝ կտրատած գազարով, սոխով ու կարմիր պղպեղով, քերիչով անցկացրած գազարով, վրան լցնել խաշած բազկաճավը, նեխուրը եւ մաղադանոսի արմատները, տապակել 5 րոպե, ապա ավելացնել աղը, խաշած ոսպը, նռնահատիկները եւ լավ խառնել:
Մատուցելիս առանձին ամանով կարելի է ցանկացողներին տալ մածունի մեջ քերած սխտոր:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
30.06.2017