Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյանը 5-րդն է «Grand Chess Tour»-ի արագ շախմատում

Հունիս 30,2017 23:59

Հունիսի 28-ին Բելգիայի Լյովեն քաղաքում մեկնարկել է «Grand Chess Tour-ի երկրորդ փուլը, որում տասը գրոսմայստերներ՝ Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Վլադիմիր Կրամնիկը (ՌԴ), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Լեւոն Արոնյանը (Հայաստան), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Անիշ Գիրին (Նիդեռլանդներ), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Յան Նեպոմնյաշչին (ՌԴ), Բաադուր Ջոբավան (Վրաստան) պայքարում են արագ եւ կայծակնային շախմատում:

Արագ շախմատում Լեւոն Արոնյանը վաստակել է 9 միավոր եւ ամփոփիչ մրցաշարային աղյուսակում պայքարն ավարտել 5-րդ հորիզոնականում:

Հուլիսի 1-ից 2-ը գրոսմայստերները կմրցեն կայծակնային շախմատում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Margar Makhsudyan says:

    Ցանկացողները կարող են հետևել կայծակնային մրցաշարին Երևանի ժամանակով ժ. 16:00-ից հետևյալ հղումով.
    https://grandchesstour.org/2017-grand-chess-tour/watch-live-0

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930