Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյանը բարձր է գնահատել IRZ-ի հետ ՀՀ արդարադատության նախարարության համագործակցությունը

Հունիս 30,2017 18:55

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հունիսի 30-ին ընդունել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) Հարավային Կովկասի բաժնի ղեկավար Թերեզա Թալհամերին:

Նախարարը բարձր է գնահատել IRZ-ի հետ ՀՀ արդարադատության նախարարության համագործակցությունը և կարևորել Հիմնադրամի ցուցաբերած աջակցությունը՝ ուղղված հատկապես քրեակատարողական ոլորտում իրականացվող բարեփոխումներին և փորձի փոխանակման աշխատանքներին:

Թերեզա Թալհամերը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարության հետ ստորագրված համաձայնագրով իրականացված աշխատանքներն ու փոխգործակցության շարունակականության պատրաստակամություն է հայտնել:

Դավիթ Հարությունյանն անդրադարձել է նաև նոտարական ոլորտի բարեփոխումներին և նշել, որ նոտարների ներուժն օգտագործելով աշխատանքներ կտարվեն դատարաններին ուղղված գործերի քանակը նվազեցնելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով կներդրվի կատարողական մակագրության ինստիտուտը, իսկ նոտարներն իրավունք կստանան հաստատելու նաև իրավաբանական փաստը:

Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձել են նոտարների վերապատրաստմանն ու գերմանացի գործընկերների հետ փորձի փոխանակմանն ուղղված մի շարք հարցերի:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930