Լրահոս
Օրվա լրահոսը

«Հասարակական ընդվզում պետք է լինի». Նարինե Դիլբարյան

Հունիս 30,2017 17:43

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի համոզմամբ, քաղաքացիներին խոշտանգելու համար մինչեւ այժմ որեւէ ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել, քանի որ դրանից հետո լուրջ փոփոխություններ տեղի կունենան:

«Ոստիկանությունը, որպես իշխանության հենարան, կկազմալուծվի, հաջորդ անգամ եթե պետք լինի ցույցի ժամանակ ջարդեն, ոստիկանները կմտածեն՝ բա որ հանկարծ պատժվենք»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց պարոն Իշխանյանը՝ պնդելով, որ եթե այդ հարցում սխալվի, պատրաստ է ներողություն խնդրել:

ԵՊՀ Բանասիրության ֆակուլտետի դոցենտ, մասնագիտությամբ լեզվաբան Նարինե Դիլբարյանն էլ համոզված է՝ հասարակական ընդվզում պետք է լինի, ըստ նրա, եթե խաղաղ ցույցեր լինեն, ապա պատժվողներ հաստատ կլինեն, իսկ եթե ոչինչ չանենք ու բավարարվենք այդ տխուր արձանագրմամբ՝ ավելի սարսափելի բան կլինի. «Հասարակ անհնազանդության համար քեզ կպատժեն ամենաանհամաչափ ձեւով, այսինքն, ցանկացած հիմնարկում, եթե որեւէ մեկը դժգոհություն հայտնի ոստիկանապետից կամ նախագահից , նրա նկատմամբ կկիրառվեն բռնություններ տարբեր մակարդակի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930