Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ում ծառայողական քննություն իրականացվե՞լ է

Հունիս 30,2017 17:36

Խորհրդարանում շարունակվող 2016 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը փոխոստիկանապետ Անուբախ Համբարյանից հետաքրքրվեց բնակարանային գողություններից: Անցած տարի գրանցվել է բնակարանային գողությունների 1258 դեպք, որից 67 տոկոսը չի բացահայտվել: «Սա չի՞ նշանակում, որ ոստիկանության գործողությունների արդյունքում շահավետ ու անվտանգ գործ է դարձել բնակարանային գողությունը»,- ասաց պատգամավորը։

Անուբախ Համբարյանը վստահեցրեց, որ տնային գողությունների փաստերը քչացել են:

«Անցած տարի Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունից հետո տեղի ունեցան ՊՊԾ գնդի իրադարձությունները։ Այն, ինչ տեղի է ունեցել, ԱԱԾ-ում ծառայողական քննություն իրականցվե՞լ է, փաստերի համադրումը ինչ-որ արդյունքների հանգեցրե՞լ է»,- Նիկոլ Փաշինյանի այս հարցն էլ ուղղված էր անցած տարվա բյուջեի կատարողականը ներկայացնող ԱԱԾ պետի տեղակալ Արամ Հակոբյանին: «Եթե անգամ կատարվել է, դա գաղտնիք է ու մեր պահուստներում է արդեն։ Նման լսարանում ես իրավունք չունեմ պատասխանելու այդ հարցին»,- ասաց ԱԱԾ պետի տեղակալը։ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց`չմանրամասնելով. «Ես ձեր պատասխանը հասկացա»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930