Այսօր ԱԺ-ում 2016-ի բյուջեի կատարման հաշվետվության քննարկումից հետո ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կարճ ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ:
Նա պատասխանեց ընդամենը մեկ հարցի՝ լինելո՞ւ է Էլմար Մամեդյարովի հետ հանդիպում, թե՞ ոչ: Նախարարի խոսքերով՝ «Հնարավոր է, որ առաջիկայում լինի հանդիպում՝ արտգործնախարարների մակարդակով, ինչպես որ ես ասել էի նախորդ մեր հանդիպման ժամանակ՝ ասուլիսում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ