Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաստերին ծանոթ չեմ». Արա Զոհրաբյանը՝ Արայիկ Խանդոյանին ծեծի ենթարկելու դեպքի մասին (Տեսանյութ)

Հունիս 30,2017 17:07

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դիմումին, որով վերջինս խնդրել է ստուգել՝ «Սասնա ծռերի» գործով փաստաբան Մուշեղ Շուշանյանի արարքում կարգապահական խախտման հատկանիշների առկայություն կա՞, թե ոչ: «Փաստաբանը խախտել է փաստաբանների վարքագծի կանոնակարգի 2.2.3 կետի պահանջը, համաձայն որի՝ մասնագիտական, հասարակական, հրապարակախոսական և այլ բնագավառներում իր գործունեությամբ փաստաբանը պետք է նպաստի փաստաբանի մասնագիտության բովանդակության և հասարակական կոչման նկատմամբ հարգանքի ձևավորմանն ու ամրապնդմանը»,-ասված է դիմումում:

Արա Զոհրաբյանը լրագրողներին տեղեկացրեց, որ ծառայողական քննություն է կատարվում:

Ինչ վերաբերում է  «Սասնա ծռերի» գործով դատավոր Արտուշ Գաբրիելյանի՝ փաստաբանի հանդեպ կարգապահական վարույթ հարուցելու մասին  դիմումին, համաձայն որի՝ «Սասնա ծռերի» գործով վերջին նիստից առաջ դատական նիստերի դահլիճում ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանը փաստաբան Արա Ղարագյոզյանին փորձել է գրություն փոխանցել», Արա Զոհրաբյանի խոսքով՝ իրենք խնդիրը կուսումնասիրեն մեկ ամսում:

Արա Զոհրաբյանին խնդրեցինք մեկնաբանել փաստաբան Արայիկ Պապիկյանի հայտնած՝ ոստիկանների կողմից «Սասնա ծուռ» Արայիկ Խանդոյանին ծեծելու մասին տեղեկությունը:

«Որեւէ ծեծ, բռնի արարք, որը հակասում է սահմանադրությանը, դատապարտում եմ: Թե ինչ է տեղի ունեցել, գնահատական տալ չեմ կարող, որովհետեւ ծանոթ չեմ  փաստերին»,-նշեց Արա Զոհրաբյանը:

Ինչ վերաբերում է Ժիրայր Սեֆիլյանի, «Սասնա ծռերի» դատական գործերով փաստաբանների բողոքներին առ այն, որ դատարան մտնելիս կարգադրիչներն իրենց ոչ թե զննում են, այլ խուզարկում, Արա Զոհրաբյանի խոսքով. «Փաստաբանին չի կարելի խուզարկել, կարելի է զննել: Եթե կարգադրիչը ձեռքը տանի պայուսակի մեջ, դա կլինի խուզարկություն: Եթե փաստաբանն է  բացում պայուսակը, դա զննություն է»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930