Այս պահին Վանաձորում է գտնվում վարչապետ Կարեն Կարապետյանը։ Կառավարության ղեկավարը Վանաձորի քաղաքապետարանում փակ խորհրդակցություն է անցկացնում, որի ընթացքում քննարկվում են Լոռու մարզին վերաբերող ծրագրերը։ Թեեւ քննարկվում են մարզին վերաբերող հարցեր, սակայն լրագրողներին թույլ չեն տալիս լուսաբանել հանդիպումը։
Փոխարենը, Վանաձոր քաղաքն ամբողջությամբ հսկվում է ճանապարհային ոստիկանության կողմից։ Իսկ քաղաքապետարանի տարածքում բացի կառավարությունն ու ոստիկանությունը, վարչապետի «անվտանգությունն» ապահովում են նաեւ շտապօգնությունն ու հրշեջ ծառայությունը։
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ