Լրահոս
Օրվա լրահոսը

«Չուրախանա՜ք ձեր ընտրագողությունից». Րաֆֆի Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ Դ. Հարությունյանին եւ նախագահին

Հունիս 30,2017 16:25

«Պարոն նախարար Դավիթ Հարությունյան եւ Սերժ Սարգսյան, չուրախանաք ձեր ընտրագողությունից, ինձանից չեք գողացել: Մտածեք, թե ժողովրդից ինչ եք գողացել: Դա նշանակում է, որ չընտրական եւ ընտրական ընթացակարգերով բան չի փոխվում: Ուրեմն, ճիշտ է, որ «Սասնա ծռերն» այլ եղանակով են փորձում, բայց դա էլ չի լինում… Ուրեմն, Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա՝ հանուն ՀՀ-ի»,-«Հայացք» մամուլի ակումբում այսօր հայտարարեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ նախագահը պետք է պատիվ ունենա խոստովանելու, որ իր քաղաքականության պատճառով արտագաղթը շարունակվում է. «Որ իր եղբայրներն ու  ընտանիքն ունեն քաղաքացու իրավունքը խեղդող բիզնեսներ: Այնուամենայնիվ, ես պատրաստ եմ նրա հետ քննարկել ՀՀ-ի ապագան՝ որպես ՀՀԿ նախագահի»:

Անդրադառնալով «ԵԼՔ» դաշինքի պատգամավոր Գեւորգ Գորգիսյանին, որն իրեն «քաղաքական դիակ» էր անվանել, Հովհաննիսյանն ասաց. «Բոլորն էլ դիակ են դառնալու, ներողության ակնկալիք չունեմ…Ապրած կենա այն մարդը, որն այնքան անթերի է, որ դիակ չի լինելու»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930