«Դաշնակցությունը մեծ սխրանքներ եւ սխալներ ունի այսօր: Այն, ինչ այսօր տեսնում եմ, այն է, որ «Դաշնակցությունը» խիստ գործնապաշտ է դարձել»,-ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմած ՀՅԴ-ի մասին այսօր «Հայացք» մամուլի ակումբում նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նրա խոսքով. «Գուցե ՀՅԴ-ն քաղաքականության մեջ ավելի ճիշտ է, քան ես…իրենք ունեն նախարարներ ու մարզպետեր, իսկ մենք ոչ, մենք դուրս մնացինք խորհրդարանից: Կուզենայի, որ «Դաշնակցությունն» առողջանա, հասունանա եւ դառնա իմ էրզրումցի ու խարբերդցի պապերի դաշնակցությունը»:
Հովհաննիսյանի բնորոշմամբ՝ բոլորն էլ սխալական են. «Դաշնակների մեջ էլ առողջ ուժեր կան»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ