Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե չեք հարգելու մեր իրավունքները, մենք ձեզ կպարտադրենք մեր իրավունքները հարգել. Ժիրայր Սեֆիլյան

Հունիս 30,2017 16:11

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարեց պաշտպաններ Տիգրան Եգորյանի եւ Տիգրան Հայրապետյանի միջնորդությունները Ժիրայր Սեֆիլյանին ու մյուսներին թույլատրել մասնակցել նիստին, թեեւ ավելի վաղ նրանց նիստերի դահլիճից հեռացնելու մասին որոշում էր ընդունել:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ ամբաստանյալ Սասունիկ Պողոսյանի ինքնազգացողությունը նիստի ժամանակ վատացել էր, ինչի համար դատական նիստը հետաձգվել էր:

Նիստը վերսկսեց ու անմիջապես հետաձգվեց, դատարանն արձանագրեց, որ փաստաբան Տիգրան Եգորյանը նիստին ներկա չէ ու չի տեղեկացրել պատճառի մասին: Դատարանը նաեւ արձանագրեց, որ ամբաստանյալներ Ներսես Պողոսյանը, Սասունիկ Պողոսյանն ու Ժիրայր Սեֆիլյանը դատարանի գալուն պես ոտքի չեն կանգնում եւ որոշեց վերջիններիս տասը ժամով հեռացնել նիստերի դահլիճից:

«Եթե չեք հարգելու մեր իրավունքները, մենք ձեզ կպարտադրենք մեր իրավունքները հարգել»,- դատարանին ասաց Ժիրայր Սեֆիլյանը:

Դատական նիստը կրկին հետաձգվեց:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930