«Ժիրայր Սեֆիլյանը, «Սասնա ծռերը», Անդրեաս Ղուկասյանը, Կարո Եղնուկյանն անմեղ են: Եթե որեւէ մեկը կարող է փաստել նրանց մեղավորությունը, թող փաստի»,-«Հայացք» մամուլի ակումբում այսօր հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ներկա դրությամբ նրանք անմեղ են: Հանրային զորակցությունն անմեղների հանդեպ ակնկալում եմ: Տեսե՞լ եք, թե ոստիկաններն ինչպես են վերաբերվել Ժիրայր Սեֆիլյանին եւ մյուս տղաներին…տավարի՝ անասունի պես հրել են»:
Ապա «Սասնա ծռերի» գործով նիստին ներկա գտնված Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Դա անմարդկային է, անիրավ, հակահայկական…եթե Սերժ Սարգսյանը նույն վիճակում լիներ, ես նրան էլ կպաշտպանեի: Շշմել էի ուղղակի…»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ