Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի ավարտից հետո, քիչ առաջ ԵԽԽՎ քարտուղարություն հանձնվեց գործող նախագահ Պեդրո Ագրամունտին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը:
Aravot.am-ի հետ զրույցում ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ նախաձեռնությունը քարտուղարություն է հանձնվել ԵԺԿ խմբի նորվեգացի անդամ Ինգրիդ Սկոյի անունից`160 ձայնով:
Նշենք նաև, որ Ագրամունտի հեռացման հարցը կքննարկվի ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ