Վալերի Օսիպյանը նորմալ ոստիկան է, նվիրյալ ոստիկան, որը կարող է լինել ոստիկանապետ: Բայց նրա նման նվիրյալ ոստիկանին փչացնում է Սերժ Սարգսյանը»,-«Հայացք» մամուլի ակումբում այսօր Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի մասին այսպիսի կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա հիշեցրեց, որ Օսիպյանը ՊՊԾ գնդի գրավման ժամանակ պատանդ է պահվել «Սասնա ծռերի» մոտ. «Պատկերացնո՞ւմ եք նրա վիճակը…միասին հաց են ուտում, քննարկում են…այդ ժամանակ դատախազն ասաց՝ եթե տղաները վայր դնեն զենքը եւ թողնեն պատանդներին, քրեական պատասխանատվության խնդիրը կարող է եւ չկիրառվել: Եթե դա պետական պաշտոնյայի խոսք էր, այդպես էլ պետք է լիներ: Չփչացնենք ոստիկանին, զինվորին, ուսուցչին»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
տնաշեն….երկիրդ ա փջացել դու ասում ես «չփջացնենք ոստիկանի՞ն»…
Չփչացնենք ոստիկանին, զինվորին, ուսուցչին… Իսկ քաղաքական գործիչներին կարելի է… Եթե արդեն փչացած չեն…