Ինչպե՞ս է ստացվում, որ բարձրաստիճան պաշտոնյաների որդիները բանակում չեն ծառայում: Այս հարցն այսօր խորհրդարանում լրագրողները տվեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանին: Հիշեցնենք, մինչ այդ պաշտոնը ստանձնելը Դավիթ Տոնոյանը պաշտպանության փոխնախարար էր:
«Եթե առանձին անձանց մասին է խոսքը, ապա այն ճշգրտումների կարիք ունի»,- ասաց Դավիթ Տոնոյանը:
Ճշտող հարցին` կարո՞ղ է նշել մեկ պաշտոնյայի անուն, ում որդին ծառայել է առաջնագծում, Դավիթ Տոնոյանը բերեց Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի որդիների օրինակները: Նախարարը չկարողացավ տալ պաշտոնյաների անուններ, ովքեր պաշտպանության համակարգում չեն աշխատել: Ասաց`լրացուցիչ պետք է ճշգրտի:
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ խոշոր գործարարներին պատկանող գազալցակայաններում ԱԻՆ-ի կողմից իրականացվող ստուգումների արդյունքներով, ԱԻՆ-ի եւ ոստիկանության հնարավոր միավորման եւ ԱԻՆ նախկին նախարարի «կադրերից ազատվելու» խոսակցություններից:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ