Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենք չէին լինի այն, ինչ կան այսօր». Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Փոստանջյանի եւ Բախշյանի մասին

Հունիս 30,2017 15:19

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն անմնացորդ սիրով սիրում է կուսակցության նախկին անդամներ Անահիտ Բախշյանին եւ Զարուհի Փոստանջյանին: «Ափսոսում եմ, որ գնացին, բայց անհրաժեշտ էր, որ գնային, որովհետեւ բոլորս էլ «էտման» կարիք եւ անհրաժեշտություն ունենք: Ամեն մեկն իր վրա պետք է աշխատի եւ «էտվի», սա թարմացման եւ ապագայի խնդիր է»,-«Հայացք» մամուլի ակումբում այսօր ասաց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ ինքը հպարտ է Զարուհի Փոստանջյանով եւ Անահիտ Բախշյանով, որոնց քաղաքացիական նվիրումն ու տեսակը շատ է գնահատում. «Նրանք, միաժամանակ ասեմ, որ կայացել են «Ժառանգության» դպրոցի շնորհիվ: Եթե չլիներ «Ժառանգության» դպրոցը, եթե չլիներ նախորդ գումարման ԱԺ-ն, իրենք չէին լինի այն, ինչ կան այսօր»։

Հովհաննիսյանը հաջողություններ մաղթեց Զարուհի Փոստանջյանին եւ Անահիտ Բախշյանին՝ ավագանիում հետագա գործունեության մեջ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930