Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Չեմ ասի, թե հոկտեմբերի 27-ից հետո Արամ Սարգսյանն ինչ արեց». Րաֆֆի Հովհաննիսյանի «մեսիջը»՝ սպարապետի եղբորը

Հունիս 30,2017 14:46

«Հայացք» մամուլի ակումբում այսօր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը խոսք հղեց «ԵԼՔ» դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանին: «Նա՝ սպարապետի եղբայրը, իմ լավ ընկերն է: Կուզենայի, որ առանձին հանդիպեինք ու խոսեինք, եթե նա հարցեր ուներ: Այդպես միշտ է եղել, հավանաբար, հիմա էլ է համաձայն»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ապա շարունակեց. «Այսօր նպատակ չունեմ լավ խոսելու համար միավորներ ստանալ, դա իմ տեսակն է, իմ սխալները բոլորը գիտեն: Բայց եթե պետք է մտածեք ապագայի մասին, ուրեմն՝ Արամ, եւ Նիկոլ, որին հանդիպել եմ, ասում եմ՝ ապագայի համար պետք է միասին կանգնենք, այսպես չեն կանգնում…Ես միշտ կաղոթեմ, դու էլ կաղոթես, Արամ…»:

Հովհաննիսյանն ընդգծեց. «Չեմ ասի, թե հոկտեմբերի 27-ից հետո Արամն ինչ արեց…ապրիլի 9-ին շուրջս չկար Արամը, կար կինս՝ Արմենուհին…Իմ հսկողության ամիսներին հայրենի հողի վրա արյուն չի թափել, քաղաքացու եւ ոստիկանի թաղում չի եղել»:

Հիշեցնենք՝ օրերս Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ պատրաստ է գործակցել խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հետ՝ ապրիլի 9-ին ընդառաջ թավշյա հեղափոխություն իրականացնելու նպատակով:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930