Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԳԹԿ տնօրեն. «Ռուսաց լեզվի քննությունից ընդամենը 4 հոգի է 20 ստացել»

Հունիս 30,2017 13:51

Aravot.am-ը Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Արա Իսպիրյանից հետաքրքրվեց վերջին` ռուսերենի քննության արդյունքներից: Պարոն Իսպիրյանն ասաց, որ 501 դիմորդ է մասնակցել քննությանը, մինչդեռ պետք է մասնակցեր 547-ը, բացակայել է 46 հոգի: Ռուսերենի քննության միջին միավորը եղել է 10,2, անբավարար է ստացել 27%-ը, առավելագույն` 20 միավոր ստացել է ընդամենը 4 հոգի:

ԳԹԿ տնօրենը հավելեց, որ ռուսերենի քննության արդյունքները մի փոքր ցածր են, քան մյուս առարկաներինը: Նրա փաստմամբ, վերջին տարիներին ռուսաց լեզվի քննությունների արդյունքները ցածր են լինում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930