Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«1 զինվորի գլխատել են ծառայակցի աչքի առաջ, իսկ վերջինիս գլխատել ողջ վիճակում». հայ փաստաբանների զեկույցը՝ ապրիլյան դեպքերի մասին (Տեսանյութ)

Հունիս 30,2017 13:41

ՀՀ փաստաբանների պալատի փորձագիտական խումբն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց վերլուծություն՝ Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտումների վերաբերյալ, որը ներառում է նաեւ նախորդ տարվա ապրիլյան ռազմական գործողությունների առնչությամբ փաստեր:

Մասնավորապես, ըստ զեկույցի, այդ ժամանակ ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության ներքո հայտնվել են ընդհանուր առմամբ 31 անձ կամ անձանց մարմիններ, որոնցից 26-ի նկատմամբ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից կատարվել են պատերազմական հանցագործություններ:

«Ադրբեջանի վերահսկողության տակ ընկած բոլոր անձինք սպանվել են, ոմանք ենթարկվել են խոշտանգումների, իսկ դիակներն անարգվել են: Սրանք միջազգային հանցագործություններ են»,-ասաց վերլուծության հեղինակներից Արա Խզմալյանը:

Զեկույցում ամրագրված է, որ նշյալ գործողությունները կրել են կազմակերպված բնույթ. Թալիշում երեք քաղաքացիական անձի հանդեպ կատարվել է սպանություն եւ մարմինների անարգում, իսկ ծեր կնոջ նկատմամբ՝ նաեւ խոշտանգում, ինչը հաստատված է փորձագետի կողմից: «Խոշտանգումները տեղի են ունեցել անձանց ռասայական պատկանելությամբ պայմանավորված, ինչը եւս միջազգային հանցագործություն է,-նշեց Արա Խզմալյանը:

Բացի այդ, առկա է երկու զինծառայողի գլխատման դեպք, որոնցից մեկը մահացած վիճակում է եղել: Գլխատումը կատարվել է ողջ մնացած զինծառայողի ներկայությամբ: Վերջինս էլ գլխատվելիս ողջ է եղել:

Խզմալյանը տեղեկացրեց, որ նշյալ փաստերի առնչությամբ ՄԻԵԴ-ում առանձին բողոքներ կան, սակայն միջպետական իրավական գործընթաց դեռեւս չի իրականացվում. «Այդ հարթությունն իրավական եւ քաղաքական ոլորտների համադրություն է: Խոսքը պարզապես իրավական գործընթացի մասին չէ, այլ երկարատեւ քաղաքականության մասին, որի շրջանակում, եթե հանգամանքները ստեղծեն նպատակահարմար պայմաններ, կարելի է խոսել իրավական գործընթաց սկսելու մասին»:

Վերլուծության մասին մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930