Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ը մաքսային կանոնների խախտման մի շարք փորձեր է կանխել

Հունիս 30,2017 12:58

Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության կողմից այս տարվա հունվար-մայիս ամիսներին հայտնաբերվել  է մաքսային կանոնների խախտման 80 դեպք, որից 19-ը` ԵԱՏՄ երկրներից տեղափոխվող բեռների վերաբերյալ: Բացահայտված դեպքերից 34-ը եղել է թմրանյութերի և հոգեմետ նյութերի մասով: Կանխվել են նաև օրինախախտ ճանապարհով տարատեսակ ապրանքների, այդ թվում ոսկյա և արծաթյա զարդերի, կոսմետիկ միջոցների, տարբեր մոդելի բջջային հեռախոսների, շինանյութի, բժշկական սարքավորումների, գյուղմթերքի, պարենային, տնտեսական և այլ ապրանքների ապօրինի տեղափոխման փորձեր: Արձանագրվել են նաև չհայտարարագրված կամ ապրանքների թերհայատարարագրման, մաքսային ապահովման միջոցի վնասման և  մաքսային կանոնների խախտման այլ փորձեր: Քաղաքացիները մաքսային հսկողությունը շրջանցելու նպատակով կիրառել են տարբեր հնարքներ` նախապատվությունը տալով նախապես պատրաստված թաքստոցներին: Սակայն մաքսային իրավախախտումների բոլոր փորձերը կանխվել են:

 

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930