Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունն ԱԺ-ում «կոմֆորտային» ընդդիմություն ձևավորելուց հետո անցել է իր համար նույնքան հարմարավետ արտախորհրդարանական ընդդիմություն ստեղծելու գործին. «Իրատես»

Հունիս 30,2017 12:45

Այսպիսով, ի՞նչ խնդիր է փորձում լուծել իշխանությունը։ Չի բացառվում, որ իշխանական որոշ շրջանակներում Սեյրան Օհանյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ բավականին լուրջ հույսեր են կապում, հաշվի առնելով այն գործոնը, որ իշխանությունը Րաֆֆի Հովհաննիսյանի հետ արդյունավետ աշխատելու բազմամյա փորձ ունի, վերջինս շատ անգամ կարողանում էր չեզոքացնել ցանկացած ռադիկալ դրսևորում, իսկ Սեյրան Օհանյանը, այնուամենայնիվ, մնում է մի մարդ, որն առավել քան սերտ կապեր է ունեցել ու դեռ, հավանաբար, ունի իշխանության հետ, ինչը թույլ է տալիս ղեկավարությանը առանձնապես շատ չանհանգստանալ պաշտպանության նախկին նախարարի հնարավոր վարքագծի առնչությամբ։

Սեյրան Օհանյան-Րաֆֆի Հովհաննիսյան քաղաքական տանդեմի միջոցով հանրապետության վերնախավը պետք է փորձի Ժիրայր Սէֆիլյանից վերցնել փողոցում և արտախորհրդարանական հարթակում ընթացող քաղաքական զարգացումների վրա ունեցած ազդեցության լծակները։ Այսինքն, ինչպես արդեն նշվել է, կոտրել այստեղ «Սասնա ծռերի» և Սէֆիլյանի խմբի ձևավորած մենաշնորհը։ Բացի այդ, անկախ ամեն ինչից, որքան էլ խորհրդարանական ընդդիմությունը վերահսկելի է, այնուամենայնիվ, խնդիր կա դրսում վերջիններիս հակակշիռ ստեղծելու հարցում, որպեսզի և՛ իշխանության ներսում, և՛ ԱԺ ընդդիմադիր թևում զգոնություն ապահովվի։

Ի դեպ, անհրաժեշտության դեպքում իշխանությունը նույն այդ փողոցը կարող է օգտագործել ներիշխանական ինչ-ինչ զարգացումների, մասնավորապես, վերադասավորումների ժամանակ։ Սա ոչ ավելորդ գործիք կարող է դառնալ որոշ իշխանական խմբերի ձեռքում։ Եվ իրոք, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք ծավալված իրադարձությունները ցույց տվեցին, որ իշխանության որոշ թևեր բավականին հմտորեն օգտագործում էին այդ օրվա ընդդիմադիր համարվող, մասնավորապես, արտախորհրդարանական, շարժումները՝ իշխանության վրա թվացյալ ճնշում գործադրելու և այդ պատրվակով վարչապետափոփոխություն իրականացնելու համար։

Այսպիսով, արձանագրենք հետևյալը, իշխանությունը խորհրդարանում «կոմֆորտային» ընդդիմություն ձևավորելուց հետո անցել է իր համար նույնքան հարմարավետ արտախորհրդարանական ընդդիմություն ստեղծելու գործին։

Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930