Հայաստանն արդարադատության մեծ պահանջ ունի, սա փաստում է նաև կառավարության ներկայացրած ծրագիրը, որում խիստ կարևորված է երկրում արդարության և վստահության մթնոլորտի ստեղծումը։ Վարչապետի վկայակոչած բարեփոխումների պատասխանատուներից մեկն էլ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն է, որը մինչ այս էլ ղեկավարել է ոլորտը։
– Հանրային դժգոհությունների, մարդկանց հանդեպ անարդար դատավճիռների… Իսկ Դուք կարծում եք Հայաստանում արդարադատության հանդեպ վստահությո՞ւն կա։
– Ավելի պակաս վստահություն կա, քան ես ակնկալում էի, բայց Ձեր որակած «մեծ անվստահության» հետ համաձայն չեմ։
– Այդ «պակաս վստահության» համար Դուք մեղքի Ձեր բաժինը տեսնո՞ւմ եք։
– Տեսնում եմ ոչ միայն իմ, այլև Ձեր և ողջ հասարակության մեղքը։
– Ինչո՞ւ է այդպես ստացվել։
– Որովհետև բոլորս պետք է ամեն ինչ անենք, որ արդարադատությունը կայանա։ Երբ յուրաքանչյուրը մտածում է, որ իր համար օրենքը պարտադիր չէ, բայց մյուսների համար պարտադիր է, այ այդտեղ է հիմնական խնդիրը։
– Փաստորեն, իմ մեղքն էլ կա, անձամբ ես ի՞նչ պետք է անեմ, որ արդարադատությունը կայանա։
– Կրթվեք, կրթվեք ու էլի կրթվեք։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում