Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ամիրյան. «Ես չեմ հետեւում վարկանիշներին». «Ժողովուրդ»

Հունիս 30,2017 12:20
Armen Amiryan

Հարցազրույց  ՀՀ մշակույթի  նախարար Արմեն Ամիրյանի հետ։

– Պարոն Ամիրյան, Դուք առաջինն էիք, ով, որպես նախարար, նշանակման մանրամասներն այդքան բաց ու անկեղծ պատմեց, բայց այն հանրության մոտ քննադատության առիթ դարձավ եւ Դուք Ձեր հարցազրույցներից մեկում դրանք համարել եք ցինիզմի աստիճան քննադատություններ։ Սպասո՞ւմ էիք հանրության կողմից նման արձագանք։

– Ես կարծում եմ՝ դա մշակույթի պակասն է մեր իրականության մեջ, թերեւս մշակույթի նախարարությունը կոչված է հենց այդ մարդկային տրամադրությունները եւ մարդկային փոխհասկացողությունը լրացնելու, որն այսօր կա մեր իրականության մեջ։

– Հանրությունը Ձեր ՀՀԿ-ական դառնալն այնքան էլ լավ չընդունեց։ Օրինակ՝ վարչապետն ասել էր, որ ՀՀԿ-ին անդամակցելն իր վարկանիշի վրա բացասական է անդրադարձել, իսկ Ձեր դեպքում ինչպե՞ս է, չե՞ք փոշմանել։

– Ես չեմ հետեւում վարկանիշներին, ես հետեւում եմ այն ծրագրերի արդյունքներին, որը փորձում ենք իրականացնել։

– Լինում են, որ իշխանության ներսում քննարկումների ժամանակ անհամաձայնություններ են լինում, Դուք ինչպե՞ս եք արտահայտվում։

– Յուրաքանչյուր ժամանակ յուրովի, իհարկե, լինում են անհամաձայնություններ։ Հակասությունների եւ անհամաձայնությունների մեջ է ծնվում ճշմարտությունը, բայց թե ինչպես, յուրաքանչյուրի դեպքում յուրովի։ Լիդա ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930