Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Սկակով. «Հիմա պետք չէ սպասել ռազմական գործողությունների վերսկսման». «Ժողովուրդ»

Հունիս 30,2017 12:14

Հայ պաշտոնյաների պես ոգեւորված չեն նաեւ ռուս քաղաքագետներից մի քանիսը, ովքեր կարծում են, որ սպառազինություն չպետք է տրվի ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Ռուսաստանին։ Դրա հետ մեկտեղ ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը կարծում է, որ ՌԴ-ն ազդեցություն ունի Ադրբեջանի վրա։ «Ժողովուրդ»-ը այս առիթով զրուցեց ռուս «քաղաքագետ Ալեքսանդր Սկակովի հետ։

– Գաղտնիք չէ, որ ՌԴ-ի կողմից սպառազինության վաճառքը մշտապես դժգոհություններ է առաջացրել Հայաստանում։ Օրեր առաջ դա չթաքցրեց նաեւ ՀՀ պաշտպանության նախարարը։

– Իհարկե, դա սպասելի է։ Ինձ էլ դա դուր չի գալիս, սակայն կան պայմանագրեր, որոնց հիման վրա էլ կատարվում է սպառազինությունների մատակարարումը։ Պայմանավորվածությունները պետք է կատարել, հակառակ դեպքում այլ պարտավորվածություններ կառաջանան։ Սակայն պետք է հաշվի առնել, որ Ռուսաստանի վրա ազդեցություն է առկա։

Եկեք չմոռանանք նաեւ այն հանգամանքը, որ ապրիլյան պատերազմի օրերին այդ տեխնիկան նաեւ չաշխատեց, կարծում եմ՝ դա պատահականություն չէ։ Ես կարծում եմ, որ այժմ ճիշտ չէ սպառազինություն մատակարարել Հարավային Կովկասի երկրներին՝ ո՛չ Հայաստանին, ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Վրաստանին։ Ամեն դեպքում, Մոսկվայի համար շահեկան չէ հերթական էսկալացիան։ Ռուսաստանն աջակցելով Հայաստանին եւ մյուս կողմից զենք մատակարարելով Ադրբեջանին՝ փորձում է պահպանել կողմերի միջեւ հավասարակշռությունը։

Դեռեւս Ռուսաստանը փորձում է հանդարտեցնել Ադրբեջանին, քանի որ վերջինս գործընկեր է։ Այս մատակարարումները նաեւ երկարաժամկետ հարաբերություն է։ Իսկ հայտնի է, որ ում որ զենք է վաճառում որեւէ երկիր, նրան դնում է կախվածության մեջ։ ՌԴ-ի հաշվարկը հիմնված է հենց այս մտքի վրա։ Եթե այդ հավասարակշռությունը խախտվի, ապա մենք գիտենք, որ Ադրբեջանը զենք է գնում նաեւ Իսրայելից եւ շատ ու շատ այլ երկրներից։

– Բազմաթիվ փորձագետներ տեսակետ են արտահայտում, թե իրավիճակի սրման կարող ենք սպասել աշնանը։ Իսկապես, նման անհանգստության համար հիմքեր առկա՞ են։

– Նախ պետք է ապրել մինչ աշուն։ Դեռ վաղ է խոսել այն մասին, թե ինչ կարող ենք սպասել աշնանը։ Շատ կարեւոր հանգամանք է հանդիսանում առհասարակ աշխարհում տիրող իրավիճակը։ Պետք է դիտարկել, թե աշնանն ինչպիսի իրավիճակ կլինի գլխավոր խաղացողների՝ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ ԵՄ-ի միջեւ։ Հիմա դժվար է կանխատեսումներ անել, թե ինչ կարող է լինել աշնանը։ Սակայն փաստ է մեկ բան, որ հիմա պետք չէ սպասել ռազմական գործողությունների վերսկսման։ Այժմ փորձ է կատարվում կողմերին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ՝ գործընթացի թվացյալ շարունակականությունն ապահովելու համար։ Այս իրավիճակում կողմերին բանակցային սեղան վերադարձնելու համար գործադրվող ջանքերն անհամեմատ ավելին են, քան այդ հանդիպումներից ակնկալվող արդյունքները։

Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930