Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը քիչ առաջ ընդմիջվեց փաստաբան Տիգրան Հայրապետյանի միջնորդությամբ: Նա դատարանից խնդրեց իրեն տրամադրել դատական նախորդ նիստի կրիչը, որի ժամանակ իր նկատմամբ դատավորը որոշել է կարգապահական վարույթ հարուցել: Դատական նիստն ընդմիջվեց մեկ ժամով:
Ինչպես նախորդ նիստերին, այս անգամ էլ դատական նիստից առաջ փաստաբաններին զննելու պահանջ ներկայացվեց: Փաստաբանները կրկին հրաժարվեցին: Այսօր դատարան էին եկել նաեւ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը եւ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
Պարոն Փոլանդյանն ասաց՝ նիստերի դահլիճ մտնելուց առաջ զննության են ենթարկվելու բոլորը՝ ոչ միայն փաստաբանները, այլեւ՝ դատախազները:
Հիշեցնենք, որ այսօրվա դատական նիստին չեն մասնակցի Ժիրայր Սեֆիլյանը, Գևորգ Սաֆարյանը և Ներսես Պողոսյանը, քանի որ դեռ նախորդ նիստին նրանք հեռացվել էին նիստերի դահլիճից:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ