Ներկայումս հանրապետության շուրջ 100 ավագ դպրոցում աշխատում է ոստիկանության 63 տեսուչ։
Տվյալները կրթության եւ գիտության նախարարությանն են։ Ոստիկանության տեսուչների ինստիտուտը ներդրվել է 2010 թվականին՝ կրթության գերատեսչության եւ ոստիկանության համագործակցության շրջանակում։
Նկատենք, որ ուժային այս կառույցի ներկայացվածությունը հանրակրթական հաստատություններում բավական արագորեն է աճում։ 2014-ի դրությամբ, երբ «Ոստիկանը դպրոցում» պիլոտային ծրագիր էր իրականացվում, ոստիկաններ աշխատում էին մոտավորապես 20 դպրոցում։
Եվ հիմա համազգեստավոր այս աշխատակիցները շարունակում են արմատներ ձգել նորանոր կրթօջախներում՝ չնայած նախաձեռնությունը ժամանակին չի քննարկվել հոգեբան-մասնագետների հետ ու փորձ չի արվել պարզել, թե արդյոք ոստիկանի ներկայությունը բացասական հետեւանքներ չի՞ ունենա երեխաների ներաշխարհի ու հոգեբանության վրա։
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում