Բռնությունը երբեմն ինքնապաշտպանության դրսեւորում է։ Հասկանալի է, ոչ միշտ։ Բռնությունը նաեւ քրեական հանցագործություն է, տեռորիզմ, մարդասպանություն՝ տնտեսական դրդապատճառներով (այս մասին առավել մանրամասն կարող են պատմել ՀՅԴ անդամները)։ Այսինքն՝ մարդասպանության ծանրագույն մեղադրանքները շալակած այս կուսակցության անդամները եւս զայրացած են ՊՊԾ գնդի գրավումով։
Առհասարակ, զինված հարձակումը դատապարտելի գործողություն է։
Եվ «Սասնա ծռերի» գործողությունները ՊՊԾ գնդի գրավումից անմիջապես հետո դատապարտեցին քաղաքական գրեթե բոլոր ուժերն ու հասարակական կազմակերպությունները, հայտնի դեմքերը։ «Մի խումբ մտավորականներ» ստորագրությամբ տեքստն անմիջապես հայտնվեց շրջանառության մեջ՝ «Ծռերին» դատապարտող տեքստով։
Հետաքրքիր էր «Արցախի ազատամարտիկների միություն» կազմակերպության դատապարտումը։ Ըստ այդմ՝ պահանջելով ՀՀ նախագահի հրաժարականը, վստահության կառավարության ստեղծում, բացառելով ԼՂՀ բանակցություններին ՀՀ իշխանությունների կողմից ազատագրված տարածքները հանձնելը՝ «Սասնա ծռերը» «թուլացնում է Հայաստանը՝ վտանգելով նաեւ Արցախի ապագան»։
Բայց կա կարեւոր մի հարց եւս. ի՞նչ փոխեց «Սասնա ծռեր» խմբի գործողությունը։ Կոնկրետ իշխանությունների մակարդակում՝ բացարձակ ոչինչ։ ՊՊԾ գնդի գրավումից ՀՀԿ-ականներից մի քանիսը կցկտուր խոսքեր հնչեցրին դասեր քաղելու մասին, սակայն տակավին վերջերս խորհրդարանական, ապա եւ՝ Երեւանի ավագանու ընտրությունները ամեն ինչ իրենց տեղը դրեցին։
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում