C-400 հրթիռային համակարգերի համար Ռուսաստանի կողմից Թուրքիային տրամադրվող վարկի չափը դեռ չի որոշվել: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի՝ ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը:
«Պայմանագիրը համաձայնեցված է, վարկի հարցը դեռ որոշված չէ»,- ասել է նա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կողմերն արդեն համաձայնեցրել են տեխնիկական հարցերը: Կոժինն այս առումով նշել է, որ Ռուսաստանը որևէ խոչընդոտ չի տեսնում Թուրքիային C-400 հրթիռների մատակարարման հարցում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ