Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Բա դուք կարծում եք օդի՞ց է եղել». Էդվարդ Նալբանդյանը՝ ապրիլյան պատերազմից հետո ձեռքբերումների մասին (Տեսանյութ)

Հունիս 30,2017 11:26

Այսօր, ինչպես տեղեկացրել ենք՝ ԱԺ է եկել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ներկայացնելու 2016-ի բյուջեի կատարման հաշվետվությունը իր ոլորտում:
Ծառուկյան դաշինքի պատգամավոր Վահե Էնֆիաջյանը նախարարին հարց ուղղեց՝ ապրիլի 5-ին ՌԴ-ի միջնորդությամբ բանավոր համաձայնություն ձեռք բերվեց հրադադարի պահպանման՝ զինադադարի պայմանագրի շրջանակներում, ինչպե՞ս սա հասկանաք, երբ ամեն օր սահմանում լարված վիճակ է, ամեն օր ունենք զոհեր:

Էդվարդ Նալբանդյանի արձագանքը կոշտ էր. «Միանշանակ ասել՝ ապրիլից հետո ինչ է լավ եղել, ինչն է վատ եղել…բա դուք կարծում եք՝ օդի՞ց է եղել, որ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ժամանակ այն որոշումները, որոնք ընդունվեցին՝ լրիվ համահունչ էին նրան, ինչ ՀՀ նախագահն էր ասում այդ հանդիպումներից առաջ: Մենք ասում էինք, որ հրադադարի համաձայնագրերը եռակողմ, որոնք կնքվել էին անժամկետ Ադրբեջանի, ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ, պետք է անխտիր իրականացվեն: Եռանախագահող երկրները ի՞նչ ասացին՝ ոչ միայն Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում: Ասում էին՝ հասցեական չէին հայտարարությունները, բա ո՞ւմ էին ուղղված, մենք էինք ասում, ոչ թե Ադրբեջանի ղեկավարությունը, որ պետք է անժամկետ հրադադարի համաձայնագրերը անխտիր կատարվեն. Դա ՀՀ-ն է ասում, Ղարաբաղն է ասում եւ եռանախագահները: Երբ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ասվեց, որ պետք է հետաքննության մեխանիզմ ստեղծվի շփման գծում, դա այն էր, ինչ ՀՀ-ն է ասում: Դա ասվեց նաեւ եռանախագահողների կողմից եւ ոչ միայն՝ ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի կողմից, ԵՄ-ի կողմից: Բա դա օդի՞ց է լինում հանկարծակի, աթոռին նստած մտածում են միայն մեր մասին եւ ի՞նչ է կատարվում ԼՂ-ում եւ միանգամից ինչ-որ հայտարարությո՞ւն են անում, ոչ: Դա համապատասխան աշխատանքի արդյունք է»:

Թե ինչու է Ադրբեջանը խախտում հրադադարի ռեժիմը՝ նախարարը ասաց. «Ադրբեջանը պատասխանատու է այդ խախտումներում՝ միջազգային հանրության հանդեպ: Երբ միջազգային հանրությունը՝ ԵԱՀԿ-ի մակարդակով դա ասում է, իսկ ԵԱՀԿ-ն կազմակերպություն է, որը հիմնված է կոնսենսուսային որոշումների վրա, բոլոր երկրները համաձայնություն են տալիս: Միջազգային մեխանիզմների ստեղծման վերաբերյալ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում պայմանավորվածություններից հետո ֆինանսական հանձնաժողովում մոտ 6 նիստ է եղել, 6 նիստում բոլորը համաձայնություն են տվել, բացի Ադրբեջանից, դա մեկուսացում չէ՞ Ադրբեջանի: Էդ ո՞նց է պատահել, դուք կարծում եք հենց էնպե՞ս է պատահել: Դիվանագիտական աշխատանքը այն աշխատանքն է, որի մասին էդքան չեն գոռգոռում, գլխավորը կոնկրետ արդյունքներն են, դոշին խփելով մենք որեւէ բանի չենք հասնի, մենք պետք է հանգիստ, հավասարակշռված ձեւով աշխատենք այնպես, որ մեր գործողությունները ըմբռնելի լինեն միջազգային հանրության կողմից»:

Նախարարը հիշեցրեց, որ ԼՂՀ հարցի կարգավորման մասին եռանախագահող երկրների կողմից կա 5 հայտարարություն. «Մենք ասում ենք՝ դրա հիման վրա պատրաստ ենք շարունակել բանակցությունները, գնալ կարգավորման, Ադրբեջանը չի ցանկանում անգամ հիշատակել այդ 5 հայտարարությունները, դուք կարծում եք այդ 5 հայտարարությունները այդ կարեւորագույն երկրների կողմից, որ անվտանգության խորհրդի մշտական անդամներ են, անտեսվում է Ադրբեջանի կողմից, սա է Ադրբեջանի վարքագիծը, քաղաքականությունը»:

Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց՝ Ադրբեջանը քաղաքական, դիվանագիտական իմաստով, չնայած իր նավթադոլարներին ու հարստություններին, լրիվ մեկուսացման մեջ է՝ ոչ միայն մարդու իրավունքների իմաստով, նաեւ իր վարած քաղաքականության իմաստով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930