Փարիզի Կրետեյ արվարձանում մեքենան փորձել է մխրճվել մզկիթի դիմաց հավաքված ամբոխի մեջ: Ինչպես հաղորդում է Telegraph-ը, վարորդը ձերբակալվել է, տուժածներ չկան, որովհետև վարորդին խանգարել են արգելապատնեշները:
Նշվում է, որ ձերբակալված տղամարդը 43 տարեկան է, ծագումով հայ: Նա նշել է, որ այդ կերպ ցանկանում էր վրեժ լուծել իսլամիստների հարձակումների համար:
Ոստիկանությունից նշել են, որ տղամարդը փորձել է փախուստի դիմել, սակայն ձերբակալվել է:
Փարիզի ոստիկանապետը դատապարտել է կատարվածը և նշել, որ հետաքննություն է ընթանում՝ հարձակման պատճառները պարզելու համար:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ