Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ իմաստ ունի այսպիսի մեծ գումարներ ծախսելը նոր եկեղեցիներ կառուցելու վրա. «Հրապարակ»

Հունիս 30,2017 10:46

Արդյոք մեր հնարավորությունները ճիշտ նպատակի՞ ենք օգտագործում։ Ի պատասխան այս հարցին պիտի նշեմ, որ անցյալ տարիների ընթացում մոտավորապես հարյուր միլիոն դոլար մենք հատկացրել ենք եկեղեցիներ կառուցելուն։ Ինչպիսի շռայլություն մի ազգի համար, ով ունի մեծ թվով կենսական ու անվտանգության խնդիրներ։

Ի՞նչ իմաստ ունի այսպիսի մեծ գումարներ ծախսելը նոր եկեղեցիներ կառուցելու վրա, երբ հնագույն արժեք ունեցող բազմաթիվ եկեղեցիներ ու վանքեր մնում են կիսավեր կամ փլուզման ենթակա։ Օրինակ, չքնաղ Հաղպատն ու Սանահինը գտնվում են անմխիթար վիճակում, դրանց կտուրներին ծառեր ու թփեր են բուսնել։

Ո՞ւմ վրա ենք դրել մեր հույսը։ Մեր անցյալի պատմությունից դեռ դասեր չենք քաղել։ 1600 տարիների ընթացքում երկրով մեկ լցրել ենք եկեղեցիներ, բայց ընդամենը մի քանի ամրոցներ։ Արդյոք մենք դեռ չենք համոզվել, որ գոյատեւելու միակ երաշխիքը զենքով ուժեղ լինելն է։ Աշխարհը հարգում է ուժեղներին ու զենքով առաջատարներին։ Ինչո՞ւ չենք հասկանում, որ այս չարակամ ու կռվարար աշխարհում, զենքի ուժով է, որ կպահպանենք մեր անկախությունն ու պետականությունը եւ ոչ թե աղոթատեղիներով։

Արմինե ԿՈՒՆԴԱԿՋՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930