Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության ականջը լցրել են ինչ-որ բիլինաներով, թե մեր կալանավորներն սկսել են չաղանալ. «Հրապարակ»

Հունիս 30,2017 10:28

Կալանավորների սննդի չափաբաժնի կրճատումը հազիվ թե խելացի որոշում համարվի, իսկ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի պարագայում՝ առավել եւս, որովհետեւ սա, ստացվում է, նրա առաջին քայլն է այդ պաշտոնին վերադառնալուց հետո։ Խնդիրն այն է, որ Հայաստանի ՔԿՀ-ներում պահվողներն առանձնապես չէին էլ նեղվում սննդի բավարարությունից, իսկ նոր չափաբաժինների պատճառով ստիպված են լինելու էլ ավելի ձգել գոտիները։

Մարդուն նույն արարքի համար չի կարելի մի քանի պատիժ տալ։ Կարող ես 10 հոդվածով նրան մեղավոր ճանաչել եւ դատապարտել պատիժը կրելու որոշակի ժամկետի, որն իր մեջ կներառի տվյալ հանցագործությունը բնութագրող բոլոր հոդվածները։ Եթե մարդուն ազատազրկել ես որոշակի ժամկետով, վերջ, դա է նրա պատիժը։ Բանտ տանելուց հետո, եթե նա անկարգություններ չի անում, իրավունք չունես լրացուցիչ պատիժներ տալ։ Այլ խոսքով՝ դատարանի վճիռը խախտելու իրավունք ՔԿՀ-ները եւ արդարադատության նախարարությունը չունեն։

Հեշտ է ասել՝ կա կառավարության որոշում կալանավորների սննդի չափաբաժինների մասին, եւ ձեռքերը լվանալ։ Կառավարությունը հենց այնպես նման որոշումներ չի կայացնում։ Եվ եթե նա որոշել է նվազեցնել չափաբաժինները, նշանակում է՝ կառավարության ականջը լցրել են ինչ-որ բիլինաներով, թե մեր կալանավորներն սկսել են չաղանալ։ Դա կարող էին անել ֆինանսիստները, առողջապահության եւ արդարադատության նախարարությունները, ոլորտի այլ պատասխանատուներ, որոնք, եթե լինեին իրենց տեղում, մեր երկրում, գուցե, հանցագործությունների թիվը նվազեր, եւ բանտերը չպայթեին «ուտող բերաններից»:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930