10 տարի առաջ Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսն ազդարարեց iPhone-ի լույս աշխարհ գալու մասին, հեռախոս, որը պատմության գիրկն ուղարկեց սիրողական ֆոտո եւ տեսախցիկներն ու ձայնային նվագարկիչները.
«Սա հեղափոխական բջջային հեռախոս է, որը բեկումնային կդառնա շարժական կապի ոլորտում»:
iPhone-ի օրինակին հետեւեցին բոլոր մյուս արտադրողները՝ դարձնելով հեռախոսն աշխարհի հետ կապի հիմնական սարք:
«Բազմաթիվ արտադրություններ ծնվեցին որպես iPhone-ի հետեւանք, քանի որ այն մեզ թույլ տվեց մուտք գործել ամենուր», – նշում է CNET հանդեսի գլխավոր խմբագիր Լինդսի Թուրենթինը:
Այսօր հեռախոսով մենք կարող ենք անել այն, ինչ դեռ մեկ տասնամյակ առաջ անհնար էր թվում. վայրկյանների ընթացքում տեղեկանալ մեր բանկային հաշվի մասին, վճարել կոմունալ ծախսերը, գումար ստանալ եւ փոխանցել, կիսել ամբողջ աշխարհի հետ մեր ուրախ եւ ծանր պահերը, ստուգել նամակագրությունը եւ տեսնել աշխարհի հակառակ կողմում գտնվող հարազատներին:
Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում