Քանի որ վերջերս խոսք գնաց «թավշյա հեղափոխության» մասին, հիշեցնեմ, թե որն էր այդ բառակապակցության սկզբնական իմաստը: Խոսքը 1989 թվականին Չեխոսլովակիայում տեղի ունեցած իրադարձությունների մասին էր, երբ խաղաղ (կրկնեմ՝ խաղաղ) ապստամբության արդյունքում իրականացվեց սոցիալիստական համակարգի ապամոնտաժումը: Նոյեմբերի 17-ին սկսված ուսանողների, այնուհետեւ բանվորների ցույցերի եւ գործադուլների ճնշման տակ Չեխոսլովակիայի կոմունիստական նախագահ Գուստավ Հուսակը ստիպված եղավ դեկտեմբերի 10-ին ձեւավորել ոչ կոմունիստական կառավարություն, իսկ դեկտեմբերի 29-ին խորհրդարանը նախագահ ընտրեց Վացլավ Հավելին (լուսանկարում): Պատմական պահը նպաստում էր նման սրընթաց զարգացումներին՝ Խորհրդային Միությունը փլուզման եզրին էր, Բեռլինյան պատն արդեն տապալվել էր:
Այդ՝ սկզբնական իմաստով «թավշյա հեղափոխությունը» մի քիչ նման է 1988-90 թվականների Ղարաբաղյան շարժմանը: Պարզապես պետք է հիշել, որ Շարժումը հաղթեց 1990 թվականի մայիս-հունիսին կայացած ՀԽՍՀ Գերագույն խորհրդի հերթական ընտրություններում: Դրանից հետո Հայաստանում, ի տարբերություն Չեխոսլովակիայի եւ Արեւելյան Եվրոպայի, ստալինիզմից, «կագեբեից» ու ընդհանրապես կոմունիստական անցյալից հրաժարվելու վճռական քայլեր չարվեցին, իսկ պատերազմը եւ Ռուսաստանից կախվածությունը (երկու փոխկապակցված գործոն) մեզ տարան բոլորովին այլ ճանապարհով: (Դե, իհարկե, շատերը կավելացնեն դրան նաեւ սուբյեկտիվ գործոնները՝ ՀՀՇ-ականները վատ մարդիկ էին եւ այլն, բայց նման խոսակցությունները թողնենք ֆեյսբուքյան քննարկումներին):
Հնարավո՞ր է Հայաստանում «թավշյա հեղափոխության» նման մի բան: Ես կարծում եմ՝ տեսականորեն հնարավոր է: Բայց դրա համար հարկավոր է նախ՝ վճռականորեն սահմանազատվել «ոչ թավշյա» հեղափոխականներից՝ նրանցից, ովքեր ցանկանում են հեղափոխություն անել զենքով, արյուն թափելով, օրենքն արհամարհելով:
Բայց դա, իհարկե, քիչ է. կա ավելի սկզբունքային հարց, որն ինձ այս պահին անլուծելի է թվում: Իրականացնել «թավշյա հեղափոխություն» մեր եւ մեր «բախտակիցների» պարագայում այսօր նշանակում է դուրս գալ «հետխորհրդային» վիճակից (դրա բոլոր հոռի դրսեւորումներով՝ չթվարկեմ) եւ դառնալ Արեւելյան Եվրոպայի մաս: Ինչո՞ւ Վրաստանում եւ Ուկրաինայում տեղի ունեցավ «թավշյա» հեղափոխություն (դեռեւս ոչ ակնհայտ հետեւանքներով): Որովհետեւ այդ երկրներում հասարակությունների մեծ մասը համաձայն էր դրա համար բարձր, շատ բարձր գին վճարել՝ փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ, որպես դրա հետեւանք, տարածքներ կորցնել: Մենք պատրա՞ստ ենք նման գին վճարել: Անկեղծ ասեմ, ես՝ ոչ:
Դեռեւս ոչ ոք ինձ չի համոզել, որ հնարավոր է այս աստիճանի կախված լինել Ռուսաստանից եւ չլինել «հետխորհրդային» երկիր, ինչպես նաեւ անել «թավշյա հեղափոխություն» եւ տարածքներ չկորցնել:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Մնացել է «”հոգեւոր”ականների հեղափոխություն»-ը հայկական «Վատիկան»-ում:
Նկատի ունենալով Հայաստանում մինչեւս օրս կատարուած յեղափոխութեան փորձերի խղճալի ձախողութիւնը, այժմ պարզ է թէ այս երկրում յեղափոխութեան մասին խօսքերը, ճառերը, կոչերն ու կանչերը, գործնականօրէն ապարդիւն աղմուկն ու իրարանցումը, այս բոլորը, ինքնին, դարձած են ծրագիր:
Այդ բոլորի նպատակն է երկրում յատուկ «մթնոլորտ» մը գոյացնել եւ ամէն առիթով զայն վերարծարծել, սնանել, եւ Պետութիւնը հրել, գրգռել, դրդել ու մղել որ ան մշտապէս սահի դէպի իր ամենամութ հակումները, ի գործ դնէ իր ամենատգեղ միջոցները: Սա քաջածանօթ մարտավարութիւն է յեղափոխական շարժումների մէջ:
Սակայն այս ներազգային «յեղափոխական մշակոյթը» ունի մի այլ նպատակ՝ այնպէս մը անել, որ Հայոց նորելուկ Պետութիւնը, հարկադրուած լինելով պարբերաբար դիմելու կարծր միջոցների, կաշկանդուի իր դրական հոլովոյթին մէջ, չկարողանայ առաջանալ բարելաւման, արդիականացման եւ վերելքի ճանապարհներով: Արտադրուած պատկերը նաեւ մղում է Արտերկրի միլիոնաւոր հայեր հոգեպէս հեռանալու իրենց Մայր Հայրենիքէն, այլեւս չհետաքրքրուելու իսկ անով, եւ այսպէս յօժարակամ յանձնուելու օտարութեան մէջ ձուլման, այլասեռման:
Արտագաղթողներից շատեր երբեւիցէ հայրենասէր չեն եղած, չեն գիտեր իսկ թէ ինչ է նշամակում այդ: Սփիւռքում որպէս հայ այլեւս անէացող հայը, երկար ժամանակ, եղել է թունդ հայրենասէր, ազգասէր: Նա պաշտել է իր չտեսած Հայաստանը: Երկու, երեք սերունդներ յետոյ, նա ոչ ժամանակը ունի, ոչ մղումը ոչ ել տրամադրութիւնը, հիմա ել իր կեանքը նուիրելու երեւակայական «յեղափոխութիւններու», հայոց Պետութեան դէմ խենթ ու խելար բաներ ասելու կամ անելու:
Ցարդ, վերեւ պարզուած խորապէս քանդիչ/ինքնաքայքայիչ գործընթացի դէմ, տակաւին Հայաստանով հետաքրքրուած Հայութեան մասսայական մեծամասնութիւնը դիմադրում է իր հանրային լռութեամբ, անշարժութեամբ, կրաւորականութեամբ: Յեղափոխութեան ամենաարդիւնաբեր փորձը մի քանի հազար անձեր իջեցուցած է միայն փողոց, կարճ ժամանակով, եւ մէկ կամ երկու քաղաքների մի քանի թաղերում միայն: Իսկ Սփիւռքը վապշե չի ուզում միջամուխ լինել այս հաւաքական ինքնասպանութեան: Իրաւունքն ալ չունի:
Ժամանակը եկած է որ, Պետութեան հետ ոչ մի կապ ունեցող անձեր, հանրային կերպով եւ յստակօրէն արտայայտուին ազգային ինքնափճացման այս խելագար գործընթացին դէմ: Զայն քննադատեն, դատապարտեն:
Պետութիւնը բնաւ կարիքը չունի այդ «օժանդակութեան»: Ան իր գործը կատարում է, անխռով: Սակայն իմաստութեան եւ բանականութեան քաղաքացիական ձայնը հարկաւոր է՝ նախ որպէս զայն արձակողին համար խղճի հարց, պատասխանատւութեան ստանձնում, եւ նաեւ այն յոյսով որ թերեւս կարգ մը մոլորեալների աչքերը կը բացուին:
Իսկ այս նիւթի կապակցութեամբ՝ արտաքին ուժերը պարզապէս իրենց հսկայական փողերն են մսխում, Հայաստանի մէջ:
Երբ մենք որոշենք հլու հնազանդ ստրկամիտ քաղաքական գործոնից վերածվենք սեփական քաղաքական շահերի հաղթանակի համար պատերազմող ազգի, դրա համար մենք պարտավոր ենք ունենալ զինվորների կանոնավոր բանակ, գիտնականների, բանաստեղծների, երգահանների, հոգեւորականների կանոնավոր բանակ, ինչպես նաեւ գործարարների կանոնավոր բանակ, իսկ մեր փողը պետք է լինի ինչպես բանակը՝ պետական, որպեսզի լինի կանոնավոր: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է ծառայել այդ բոլոր բանակներում, սկսած մանկապարտեզից, մասնավոր գուրծունեության իրավունք քաղաքացին կարող է ստանալ միայն այդ բանակներում ծառայելուց ու համապատասխան կրթություն ստանալուց հետո: Մեր քաղաքացին վարձու աշխատողից պետք է վերածվի գործարարի, իսկ նրանց տեղը պետք է աշխատեն միայն մտածող սարքերը: Մեզ ոչ ոք չի խանգարում քաղաքական կուսակցություն ստեղծել՝ սեփական ներքին շրջանառության փողով եւ երեք խիստ մասնագիտական սպայակույտերով՝ սա կլինի մեր ստվերային կառավարությունը եւ երբ կհաղթենք ընտրություններում, արդեն պատրաստի փորձված կառավարություն կունենանք: