Լրահոս
Օրվա լրահոսը

«Հո՞ ուղղիչ աշխատանքային գաղութ չէ, որ ֆուտբոլիստներին պատժենք»․ Վարդան Բիչախչյան. (Տեսանյութ)

Հունիս 30,2017 00:10

Հունիսի 29-ին Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային թիմի պարտությունից հետո թիմի մարզիչ Վարդան Բիչախչյանը մամուլի ասուլիս տվեց ու սկսեց վերլուծել պարտության պատճառները։

Հիշեցնենք, որ Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային թիմը ՈՒԵՖԱ-ի Եվրոպա Լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում սեփական հարկի հյուրընկալել էր Սլովենիայի Նովա Գորիցա քաղաքը ներկայացնող «Գորիցա» թիմին, որին, սակայն, պարտվեց 0։2 հաշվով։ Վարդան Բիչախչյանն ասաց․ «Բավական բարդ դրության մեջ դրեցինք մեզ։Առաջին գոլն ակնթարթորեն ստացվեց, երկրորդ գոլի ժամանակ պաշտպանությունում կոպիտ սխալ կար՝ չկարողացանք ճիշտ տեղաշարժվել, ինչի պատճառվ պարտվեցինք, տակտիկական սխալ կար։

Ունեինք պահեր, որ չկարողացանք օգտագործել։ Պարզ է, որ բարդ իրավիճակում հայտնվեցինք։ Որպես տուրիստ չենք մեկնելու պատասխան խաղին, հակառակորդին հաջողվեց մեր հարկի տակ երկու գնդակ խփել, ֆուտբոլում էլ ոչինչ չես կարող բացառել, երկրորդ խաղին կփորձենք լավ հանդես գալ»։ Նա նշեց, որ նաև քանական առումով խնդիր կար, հեռացած ֆուտբոլիստներն ավելի շատ էին, քան եկածները, իսկ ժամանակն այնքան կարճ էր, որ հնարավոր չէր ավել ֆուտբոլիստներ բերել կամ վերցնել։

Aravot.am-ը Վարդան Բիչախչյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են դիտարկում սեփական սխալները, այս սպորտաձևում կա՞ն ընդունված պատժիչ միջոցներ, համաձայն որի սխալներ կատարած կամ տանուլ տված ֆուտբոլիստը պատասխան տա իր սխալի համար։ Վարդան Բիչախչյանն ասաց․ «Ուղղիչ աշխատանքային գաղութ չէ, որ պատժենք, ցանկությունը մեծ է հաղթելու, հակառակորդը, բնականաբար, խաղում է հաղթանակի համար, եթե յուրաքանչյուր սխալի համար ինչ-որ մեկին պատժենք, մեկին գնդակահարենք, մեկին ղրկենք Արթիկի գաղութ, խաղացողներ չենք ունենա, ստիպված ինքներս պիտի խաղանք, հետո փորձենք ինքներս մեզ պատժենք․․․ Ամեն դեպքում էսօր թիմի մոտ տեսա ցանկություն, այնպես չէ, որ դուրս էինք եկել ու չէինք ուզում հաղթել»։

Ակնհայտ էր, որ մեր հարցը դուր չեկավ առանց այն էլ վատ տրամադրության մեջ գտնվող Վարդան Բիչախչյանին, սակայն տարօրինակ էր, որ հարցից զարմացան սպորտային մեկնաբաններից ոմանք․ նույնիսկ նրանցից մեկը մոտեցավ՝ հետաքրքրվելով, թե ո՞վ էր տալիս հարցը․ ըստ նրա, «Շիրակ» ֆուտբոլային ակումբում զարմացած քննարկում էին հարցը։ Նշենք, որ ֆուտբոլում պատժիչ մեխանիզմներ կիրառվել են տարբեր ժամանակներում ու դեռ կիրառվում են, օրինակները բազմաթիվ են ու այս մասին անսահմանափակ հրապարակումներ կան թե՛ արևմտյան, և՛ թե ռուսական մամուլում։ Չենք խոսում այն մասին, որ ակումբների ներքին կանոնադրության համաձայն, երբեմն սխալ թույլ տված ֆուտբոլիստներին ֆինանսական տուգանքների են ենթարկում, աշխատավարձից հետպահումներ անելով ու այսպես պատժելով։

Հարկ ենք համարում բերել մի քանի հետաքրքրաշարժ ու ուսանելի օրինակներ համաշխարհային փորձից։ Չեխական սպորտային կայքերից մեկի՝ sport.cz-ի հաղորդմամբ, «Բանիկա» ֆուտբոլային թիմի մարզիչ Ռադոմիր Կորիտարժը խստորեն պատժել է իր ֆուտբոլիստների Չեխիայի հետ առաջնությունում անհաջող խաղի համար։ Մարզիչը 5 օր շարունակ ստիպել է ֆուտբոլիստներին ֆուտբոլային ակումբի տարածքում որպես շինարար ու մաքրող աշխատել։

Կան նաև բազմաթիվ այլ փաստեր տարբեր երկրների՝ Չինաստանի, Հյուսիսային Կորեայի,Նիգերիայի, Հոնդուրասի ու Սալվադորի, Արաբական Միացյալ Էմիրությունների և այլոց պրակտիկայից։ Օրինակ՝ 2010 թվականին Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնությունում, երբ Նիգերիայի թիմը 0:1 հաշվով պարտվեց Արգենտինային, 1:2 հաշվով պարտվեց Հունաստանին, իսկ 2:2՝ ոչ ոքի հաշվով խաղաց Հարավային Կորեայի հետ, Նիգերիայի նախագահը Գուդլաք Ջոնաթանը չափազանց դժգոհ մնաց ու կտրուկ քայլերի դիմեց ֆուտբոլը իր երկրում վերակազմավորելու համար։ Հավաքականի ֆուտբոլիստները ու ֆուտբոլի ֆեդերացիան ստիպված էին ներողություն խնդրել թե՛ երկրպարգուներից, և՛ թե երկրի կառավարությունից, բացի այդ, երկու տարի արգելվեց ազգային հավաքականին մրցակցել որևէ թիմի հետ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Zaven says:

    -Շտատիվ,միկրոֆոն:
    -ՉԷ մի չէ,մի հատ էլ օպերատոր:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930