Զբոսաշրջիկների մասին պաշտոնական թվերն ու կանխատեսումները վիճարկելի են, բայց որ ամռան ամիսներին զբոսաշրջիկների հոսքը մեծանում է Երեւանում, փաստ է: Հատկապես կենտրոնում հաճախ կարելի է հանդիպել ինչպես եվրոպացիների ու նախկին խորհրդային տարածքի երկրներից ժամանած զբոսաշրջիկների, այնպես էլ իրանցիների, որոնք մեր երկրում զգում են՝ ինչպես իրենց տանը: Վերջիններիս հանդեպ, սակայն, ոչ միշտ է երեւանցիների վերաբերմունքը բարյացակամ:
Զբոսաշրջիկները հետաքրքրված են լինում հատկապես այն հաստատություններով, որոնք հայկական շունչ կամ բաղադրիչ ունեն, Հյուսիսային պողոտայի բարձրահարկերով նրանց չես զարմացնի: Իսկ Աբովյան փողոցում գտնվող Մեգերյան կարպետ ընկերության խանութի մուտքի մոտ նրանք հաճախ են կանգնում: Պատճառը հենց փողոցում դրված դազգահն է, որի առաջ նստած երիտասարդ աղջիկները գորգ են գործում: Զբոսաշրջիկները ոչ միայն ուշիուշով հետեւում են նրանց աշխատանքին, այլեւ հարցեր տալիս, հեռախոսով նկարում:
Լուսանկարը՝
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ
«Առավոտ»
29.06.2017