Վեոլիա Ջուրն աշխատում է
Տարիներ շարունակ Նոյեմբերյանի «Դովեղի ճանապարհի» հեղեղատար էին լցվում հարակից փողոցների կոյաջրերը: Բանն այն էր, որ այդ տարածքներում երբեք առանձին կոյուղագիծ կառուցված չի եղել, ինչն էլ իր հերթին տարածքում հակասանիտարական վիճակի եւ գարշահոտության պատճառ էր դարձել:
Խնդիրն ի վերջո պետք է լուծվեր: Լուծողն էլ երեւի նախախնամության կամոք նոր օպերատոր Վեոլիա Ջրի «Արեւմուտք» տարածաշրջանի տնօրինության «Նոյեմբերյան» տեղամասի աշխատակիցները պետք է լինեին: Ովքեր եւ օրերս ձեռնամուխ եղան նոր կոյուղագծի կառուցմանը:
Ավելին, որոշվեց նոր խողովակաշար տեղադրել նաեւ հեղեղատարի համար: Արդյունքում ոչ միայն տարածքի գարշահոտությունն ու հակասանիտարական վիճակը վերացվեց, այլեւ ապահովվեց ջրահեռացման համակարգի բնականոն աշխատանքն ու անձրեւաջրերի ճիշտ հեռացումը:
Հետո «հընթացս» որոշվեց. քանի որ տարածքում էր համապատասխան շինտեխնիկան եւ մասնագիտական խումբը, տարվող աշխատանքներին զուգահեռ նաեւ մաքրել Կալինին փողոցի կոյուղագիծը, ապահովելով վերջինիս լիարժեք շահագործումը: Այստեղ խցանվել էր դեռեւս 1950-ականներին կառուցված եւ, բնակիչների խոսքով, երբեք չմաքրված կոյուղու 6-8 մետրանոց հատվածը: Այստեղ եւս լուծումը, ինչպես նաեւ արդյունքը չուշացան:
Չուշացավ նաեւ տեղի բնակիչների գոհունակությունը` բողոքներին ջրմուղագործների արագ արձագանքի ու մասնագիտական աշխատանքի առթիվ: