Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր խայտառակ կինոպաթոսն ու չեխերի մարդ-Մասարիկը

Հունիս 29,2017 23:55

Օրերս դիտեցի Յուլիուս Շեւչիկի «Մասարիկ» ֆիլմը, որը «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի միջազգային խաղարկային մրցույթում է: Հուզիչ ու համոզիչ ֆիլմ էր չեխ հայտնի քաղաքական գործիչ, դիվանագետ Յան Մասարիկի մասին, որը Չեխոսլովակիայի առաջին նախագահի որդին էր: Ինձ դուր եկավ այն, որ չեխերը չեն սրբացրել իրեն ազգային գործչին, չեն դարձրել սրբապատկեր ու «կախել» պատերից:

Ֆիլմում ցույց էր տրվում, որ Մասարիկը ոչ միայն լավ դիվանագետ է, հայրենասեր գործիչ, այլեւ կանանց սիրահետող, խնջույքներ սիրող, անգամ «ուռող» մեկը:

Ուղղակի նախանձեցի չեխերին: Ես չեմ տեսել որեւէ հայկական կինոնկար, որտեղ որեւէ հայ գործիչ մարդավայել ներկայացված լինի: Մեր ֆիլմերում մի տեսակ առատ պաթոս կա, լալահառաչ հպարտություն, թե տեսեք ` երբ մենք Նարեկացի ունեինք, դուք բոլորդ ծառերի վրա էիք եւ այլն: Բոլոր քաղաքական, մշակութային, հասարակական գործիչները սրբադասման թեկնածուներ են, չունեն որեւէ բացասական գիծ, որեւէ թերություն, համարյա կես-աստված են:

Հայկական գեղարվեստական ֆիլմերում չենք տեսնում պարզ, հասարակ մարդուն: Բայց չէ որ հզոր գործիչներն էլ են մահկանացու, ունեն թուլություններ` արժանիքների հետ միասին: Ի դեպ, երբ նայում է Շեւչիկի «Մասարիկը», աչքիս առաջ էր գալիս մեր խայտառակ «Գարեգին Նժդեհ» ֆիլմը ու հայտնի արտահայտությունը` я Гарегин Нждэ, որ հետագայում բազմաթիվ հումորային դրսեւորումներ ձեռք բերեց:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930