Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 29.06.2017թ. որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ մեկ զինծառայողի ընտանիքի:
Այսօր ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Կարեն Սարիբեկի Դանիելյանի ընտանիքին կփոխանցվի միանվագ 10 միլիոն ՀՀ ինչպես նաև 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 200 000 ՀՀ դրամ:
Համաձայն «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի՝ գումարը կփոխանցվի շահառուների համար բացված հատուկ բանկային հաշվին, որը սպասարկվում է անվճար:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ