Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Սաֆարյանի վերաքննիչ բողոքը մերժվեց

Հունիս 29,2017 20:50

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց Հիմնադիր խորհրդարանի անդամ Գևորգ Սաֆարյանի գործով դատավճիռը։

Հիշեցնենք, որ Գևորգ Սաֆարյանը 2 տարվա ազատազրկման է դատապարտվել Ամանորի գիշերը տոնածառ տեղադրելու փորձի ժամանակ ոստիկան Գեղամ Խաչատրյանին հարվածելու համար։

Սաֆարյանի պաշտպան՝ փաստաբան Տիգրան Հայրապետյանի խոսքով. «Անարդար դատական ակտ է, հուսով եմ, որ սրան հետագայում գնահատական կտրվի»:

Ըստ նրա՝  իրենց բերած բողոքում մանրակրկիտ բերված էին ապացույցներ, Գեւորգ Սաֆարյանի անմեղությունը հաստատող: Փաստաբանի խոսքով,  ոստիկանների ցուցմունքները, որոնք հիմք են դարձել Սաֆարյանի մեղադրանքի համար, իրարամերժ էին. «Տեսանյութ կար, այն պետք  է ընդամենը դիտվեր»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930