Վաղը՝ հունիսի 30-ին ժամը 14:30-ին, Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը, որի ընթացքում քննարկելու ենք կառավարության նոր ծրագիրը:
Կփոխվի՞ արդյոք հայաստանցիների կյանքի որակը ծրագիրն իրականացնելուց հետո, արդյոք ծրագրում տեղ գտած կառավարության խոստումները իրականություն կդառնա՞ն. Այս եւ մի շարք այլ հարցեր ենք քննարկելու «Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գեւորգյանի եւ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության փոխնախարար Էմիլ Տարասյանի հետ:
Հաղորդումը վարում է Նելլի Բաբայանը:
Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը:
Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ