2017 թվականի հունիսի 28-ին «Սասնա Ծռեր» խմբի անդամներ Արայիկ Խանդոյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի և Գագիկ Եղիազարյանի նկատմամբ բռնության կիրառումը ռեժիմի սպասարկուների կողմից «Երկիր Ծիրանի» կուսակցությունը խստորեն դատապարտում է:
«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»: («Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիա Հոդված 3»):
Հայաստանում գործող ապօրինի ռեժիմը կոպտորեն խախտել է այս հոդվածը:
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը հանցավոր ռեժիմի տապալման ճանապարհը տեսնում է քաղաքական և քաղաքացիական ընդվզման մեջ:
Հիմք ընդունելով «Երկիր Ծիրանի» կուսակցության Բանաձևը՝ Ազգային դիմադրության շարժման անհրաժեշտության քաղաքական և քաղաքացիական սկզբունքների վերաբերյալ, կուսակցությունը շուտով կազդարարի Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի տապալման իրականացման համար գործողությունների ծրագիրը:
«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն