Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսաժողով Էստոնիայի և Լիտվայի հայկական համայնքների հետ

Հունիս 29,2017 19:07

Հունիսի 29-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ տեսաժողով Էստոնիայի և Լիտվայի հայկական համայնքների հետ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա շնորհակալություն հայտնեց երկու երկրների հայ համայնքային, կրթական և մշակութային կառույցների ներկայացուցիչներին, ովքեր Հայաստանից հեռու կարողանում են նախաձեռնել և իրականացնել հայապահպան  բազում ծրագրեր:

ՀՀ սփյուռքի նախարարը կոչ արեց առավել ակտիվ մասնակցել նախարարության ծրագրերին և նշեց, որ բարձր տեխնոլոգիաների դարաշրջանում Հայրենիքի հետ կապը պահպանելու, Հայաստանում սեփական գիտելիքներն ու փորձը ներդնելու հնարավորություններն առավել արդյունավետ պետք է օգտագործել:

Անդրադառնալով Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորություններին՝ նախարար Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ հայ ժողովրդի աշխարհասփյուռ լինելու հանգամանքը պետք է ծառայեցնել՝ ի շահ երկրի զարգացման:

«2017թ. սեպտեմբերին կկայանա Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովը, որին հուսով ենք, որ ակտիվ կմասնակցեն նաև Լիտվայի և Էստոնիայի հայկական համայնքների ներկայացուցիչները: Իսկ 2018-ը համայն հայության համար հոբելյանական է, քանի որ պիտի նշենք Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյա և Երևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանները: Մենք գրկաբաց կսպասենք ձեզ այստեղ», – նշեց նախարարը:

ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը, Համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը և «Իմ Հայաստան» փառատոնի ղեկավար Էդվարդ Եսայանցը ներկայացրին նախարարության ծրագրերը, որից հետո քննարկվեցին ծրագրերին՝ համայնքների մասնակցությունն ակտիվացնելու հետ կապված հարցեր:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարին և նախարարության աշխատակազմին Լիտվայի հայ համայնքի հետ կապերն առավել սերտացնելու ուղղությամբ տարվող աշխատանքների համար՝ Լիտվայի հայերի միության նախագահ Արա Թունյանն անդրադարձավ համայնքի հայկական դպրոցների ուսուցիչների՝ Հայաստանում վերապատրաստվելու, «Սփյուռք» ամառային դպրոցին մասնակցելու հնարավորություններին: «Այսուհետ առավել ակտիվ կմասնակցենք նախարարության ծրագրերին: «Իմ Հայաստան» փառատոնը հիանալի հնարավորություն է մեր շնորհաշատ երիտասարդների՝ Հայաստանում ինքնադրսևորվելու համար: 2018-ին կմասնակցենք նաև «Իմ Հայաստան» փառատոնին», – հավելեց Արա Թունյանը:

Տալլինի հայ ազգային միության կառավարման անդամ Արթուր Այանյանը նույնպես կարևորեց ՀՀ սփյուռքի նախարարության բոլոր ծրագրերին Էստոնիայի հայ համայնքի երիտասարդների մասնակցությունը՝ ընդգծելով, որ մինչև վերջերս Էստոնիայից հաջողությամբ մասնակցել են հատկապես նախարարության կազմակերպած համահայկական փառատոններին:

Նախարարության հետ համագործակցության վերաբերյալ իրենց դիտարկումները ներկայացրին Հայ-էստոնական մշակութային միության անդամ Արմեն Անդրանիկյանը, Տալլին-Տարտու «Մաշտոց» հայկական կիրակնօրյա դպրոցի տնօրեն, «Դվին» և «Երազանք» երաժշտական խմբերի ղեկավար Ջաննա Շահբազյանը,  Տարտուի «Մաշտոց» հայկական կիրակնօրյա դպրոցի ուսուցիչ, «Տայք» ազգագրական պարերի խմբի անդամ Արմեն Շահբազյանը, Լիտվայի հայերի միության փոխնախագահ Վահագն Գրիգորյանը, Կաունասի համայնքի նախագահ Ալեքսանդր Բոյաջյանը:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930