Ատենակալների դատարանը մեղադրական վճիռ է կայացրել ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով անցնող 5 մեղադրյալների նկատմամբ, հաղորդում է Meduza-ն:
Դատարանը որոշել է, որ սպանությունը կատարվել է Զաուր Դադաևի կողմից՝ Անզոր և Շադիդ Գուբաշևների, Տեմիրլան Էսկերխանովի, Խամզաթ Բախաևի և Բեսլան Շավանովի մասնակցությամբ: Վերջինիս դեմ քրեական գործը փակվել էր՝ նրա մահվան պատճառով:
Դադաևի մեղավորության օգտին քվեարկել են 12 ատենակալներից 10-ը: Մյուսների մեղավորությունը նույնպես ընդունվել է ձայների մեծամասնությամբ:
Ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը սպանվել էր Մոսկվայի կենտրոնում՝ 2015թ. փետրվարի 27-ին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ