Հունիսի 29-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Քաթարի AJB շինարարական ընկերության գլխավոր տնօրեն, լիբանանահայ գործարար Միքայել Վարդանյանին:
Նախարարը կարևորեց հայ գործարարի ազնիվ դիրքորոշումը, նշեց, որ Հայրենիքում տուն կառուցելը, ներդրում անելը, աշխատատեղեր ստեղծելը մեծ հայրենասիրություն է: «Ուշ, թե շուտ Հայրենիք պիտի վերադառնաք: Հայաստանն է հայերի տունը: Հայրենիքում պետք է տուն ունենաք, գործ ունենաք: Ազգովի պիտի մասնակցենք Հայաստանի հզորացմանը»:
Միքայել Վարդանյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, ներկայացրեց իր ծրագրերը: Նա, մասնավորապես նշեց. «Կարծում եմ բոլոր հայերը այդ ցանկությունը ունեն՝ օգտակար լինել Հայրենիքին: Պիտի հզորացնենք Հայաստանը, ուրիշ ճանապարհ չունենք»:
Քննարկվեցին հետագա համագործակցության և կազմակերպական այլ հարցեր:
ՀՀ սփյուռքի նախարարություն