Կարեն Կարապետյանի կառավարության բյուջեի կատարման հաշվետվությունն էր այսօր քննարկվում ԱԺ-ում՝ սոցիալական, առողջապահական ոլորտի մասով:
Aravot.am-ը առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանին՝ «Թունելի Հակոբին» հարցրեց՝ երբ նոր էր նշանակվել Կարեն Կարապետյանը վարչապետ, ԶԼՄ-ների հետ զրույցում դուք խոսելով վարչապետի վարկանիշի մասին, ասել էիք, որ «պանիխիդայում» ճշտել եք՝ Կարապետյանի վարկանիշը շատ բարձր է: Վերջին շրջանում դուք նման հանրային տեղերում՝ «պանիխիդայում» չե՞ք եղել, կարո՞ղ եք ասել՝ Կարեն Կարապետյանի վարկանիշը ինչքա՞ն է հիմա, հարցրե՞լ եք:
Հակոբ Հակոբյանը պատասխանեց. «Խորհուրդ եմ տալիս, հիմա էլ դուք գնացեք եւ հետաքրքրվեք էդ թեմայով»:
Մենք զարմացանք՝ «պանիխիդա՞» էլ գնանք՝ Հակոբ Հակոբյանը պատասխանեց. «Այո, գնացեք հետաքրքրվեք, հասարակությունից իմացեք ինֆորմացիան՝ ինչ է խոսում հասարակությունը: Հիմա էլ դուք իմացեք, գրեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ