Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի հիվանդացեք». Ալթունյանը Փաշինյանի հետ համաձայն է՝ կոտրած ոտքով գնում ես պոլիկլինիկա՝ բռնում մերսում են անում (Տեսանյութ)

Հունիս 29,2017 17:41

Այսօր Aravot.am-ը առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանին փոխանցեց կառավարության ծրագրի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանի քննադատությունը՝ իրենց ուղղված:

Հիշեցնենք, որ Փաշինյանը զավեշտալի դեպքեր էր նկարագրել, ինչպես է կատարվում սրտի անվճար ստենտավորումը. «Մենք պայման ենք դնում, ասում ենք՝ պետք է շտապօգնությունով հասնես հիվանդանոց եւ սրտամկանը պետք է մահանալու պրոցեսի մեջ լինի: Հարեւանի 06-ով ասում են, պետք է չգայիր, ոչինչ, որ շտապօգնությունը մի ժամ ուշացել է, կամ մատոռը ճանապարհին խփել է: Ասում են՝ գնա հետ, էդ շտապօգնությունը նստի, արի: Երկրորդը՝ ասում են՝ ճիշտ է, 2 ժամից էդ ինֆարկտը ստանալու ես, բայց էս պահին կառավարության որոշման համաձայն դեռ չես ստացել: Արի գնա տուն, ինֆարկտը թող քեզ խփի՝ նորմալ, աբշիրնի, եթե բախտդ կբերի, կհասնես հիվանդանոց, այ էն ժամանակ մենք քեզ կստենտավորենք: Տասնյակ տարիներ մարդիկ մահացել են էս պարզ խնդրի պատճառով»:

Լեւոն Ալթունյանը պատասխանեց. «Ես համաձայն եմ պարոն Փաշինյանի հետ, բայց այդ հարցը շտկելու համար մոտ 4 անգամ ավելի գումար է պետք: Գումարի պակասից է: Մեզ պետք էր ինչ-որ չափանիշներ, որ ամբողջ հիվանդներից ընտրեինք ինչ-որ մի խումբ եւ որոշեցինք ընտրել նրանց, ովքեր անելանելի վիճակում են»:

Նիկոլ Փաշինյանը նաեւ ասել էր, որ Հայաստանում հիվանդությունների կանխարգելման համակարգ չի գործում, պոլիկլինիկաները ջախջախված են, բացի ճնշում չափելուց, որեւէ հետազոտության համար ուրիշ տեղ են ուղարկում. «Մարզերում եւ քաղաքում այսօր պոլիկլինիկաներում կարող է կոտրած ոտքով գնաս՝ չհասկանան, բռնեն մերսում անեն»:

Լեւոն Ալթունյանը սրա հետ եւս համաձայնեց, որ պոլիկլինիկաները հիմա միայն ճնշում չափելու համար են պիտանի. «Մենք հիմա այդ աշխատանքը կատարում ենք՝ արդյունավետության բարձրացման»: Մենք ճշտեցինք՝ այսինքն, քննադատությունն ընդունելի՞ է ձեզ համար՝ նախարարը պատասխանեց. «Լրիվ»:

Մեր զարմանքին, որ եթե դուք եք հաստատում, ուրեմն այդպիսի անմխիթար վիճակո՞ւմ են իսկապես մեր պոլիկլինիկաները, չգնա՞նք պոլիկլինիկա՝ նախարարը ժպտալով պատասխանեց. «Մի՛ հիվանդացեք»:

Լրագրողները առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանին հարցրեցին «Նորք» եւ «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկաների միավորման մասին: Նախարարը հաստատեց տեղեկությունը. «Նախատեսվում է, երկու հոգեբուժարանների միաձուլում: Շենքերը միավորվելու են, բայց բուժաշխատողներ չեն կրճատվելու: Այս էտապում բուժաշխատողների կրճատում չի նախատեսվում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930